Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Կարծես գիտակցաբար շեղվելով ամենագլխավորից...

Կարծես գիտակցաբար շեղվելով ամենագլխավորից...
16.12.2024 | 16:27

Էրդողանը հայտարարել է, որ սիրիական Դամասկոսը, Հալեպը, Լաթակիան և այլ քաղաքներ ու ՈՒրֆայի նահանգը... ժամանակին Թուրքիայի մաս են կազմել և հիմա պետք է վերադարնձնել Թուրքիային։

Մոտավորապես այսպես հայտարարեց մեր ոխերիմ հարևանը, արդեն տարածքի վերածված Սիրիայի մասին:

Թե ինչ է սպասվում աշխարհագրական մյուս տարածքին, որը Սիրիայից հեռու է շուրջ 400 կիլոմետր, անհայտ է։ Զարմանալի է, որ ժողովուրդը մոտեցող աղետի դավից տեղյակ է, բայց զարմանալիորեն լռում է և շարունակում է հրճվել տոնածառներով, պատգամավորների հեռացումով, Գյումրիի քաղաքապետի ժ/պ նշանակելով ու հրապարակ նետված այլ երրորդական հարցերով, կարծես գիտակցաբար շեղվելով ամենագլխավորից...

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 3888

Մեկնաբանություններ